Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են

Ասում են
27.03.2022 | 13:09

Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնելու ոչնչի առջև։ Ոչնչի, բացի ուժից։ Այս երկրները անկախ հայկական պետություն այս տարածքում չեն հանդուրժելու։ Ոչ մի խաղաղության օրակարգ չկա և չի լինելու թշնամու կողմից։ Սա ոչ թե «օրակարգից շեղում է», այլ հենց իրենց օրակարգը։

Խաղաղություն ունենալու համար պետք է պատերազմել և ուժով այն նվաճել։ Արցախից հետո (այս տեմպերով՝ մինչև 2025 թ.) ամեն բան ավարտված կլինի: Ճիշտ այն մարտավարությունը, որ այսօր ու այս րոպեներին կիրառվում է Արցախը հայաթափելու համար, կիրառվելու է նաև Սյունիքի ու Գեղարքունիքի հանդեպ։ Կա միայն մեկ ձև իրավիճակը շրջելու. հեռացնել թուրքամետ իշխանություններին ու ազգային ռեսուրսների համախմբմամբ անցնել հակագրոհի։ Վճռական մենակների ժամանակն է։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 32085

Մեկնաբանություններ